Հետևեք մեզ։

Խաղաղության համաձայնագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին. Փաշինյան

17:46, 13 նոյեմբեր 2024
Խաղաղության համաձայնագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին. Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երկուշաբթի փոխանցել ենք Ադրբեջանին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց և խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավաբանական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն հայելային վերաբերում է նաև Ադրբեջանին։

 

Նա նշել է՝ Երևանը չի ցանկանում բանակցությունները տանել փակուղի, հետևաբար Սահմանադրության հետ կապված հակապահանջներ չի ներկայացնում Բաքվին։

 

«Նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության կարիք, այս համատեքստում, չկա»,-ասել է նա։