Ե՛վ պաշտոնական Երևանը, և՛ պաշտոնական Բաքուն բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը բոլոր մակարդակներում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա մենք ինքներս դժգոհ էինք նրա գործունեությունից։ Մենք քննադատեցինք այն (ԵԱՀԿ Մինսկի խումբը-խմբ.) ավելի շատ։ Հատկապես այն բանից հետո, երբ արեւմտականները սկսեցին արգելափակել Մինսկի խմբի աշխատանքը։ Մենք բացահայտ հայտարարել ենք մեր դիրքորոշումը։ Մինսկի խմբի դրական կողմերը հիմնված էին Ռուսաստանի գործողությունների վրա։ Դրանք արտացոլված են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերում, ինչը բարձր է գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ 2022 թվականի փետրվարին Մինսկի խումբը հուղարկավորվեց արևմտյան երկրների ձեռքերով։ Հասկանալի էր, որ նրանք մտադիր էին այլ բան անել, քան իրավիճակը կարգավորել։ Քաղաքականացնել, սեփական շահերը հետապնդել... Դա մեզ հետ կապ չունի։ Երբ Մինսկի խմբում ինչ-որ դրական բան էր տեղի ունենում, մենք խոսում էինք դրականի մասին։ Այնտեղ, որտեղ բացասականը գերակշռում էր, մենք ասացինք, որ Մինսկի խումբն այլեւս չի աշխատում, նրա գործունեությունը արգելափակվում է, այն արհեստականորեն արգելափակվում է։ Այստեղ տարբեր պատմական պահեր կան, տարբեր իրավիճակներ ու ենթատեքստեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։