Հետևեք մեզ։

Թուրքիան պաշտոնական հայտ է  ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար՝ Եվրամիությանը միանալու տասնամյակներ ձգվող հայտից հիասթափության ֆոնին

18:08, 13 նոյեմբեր 2024
Թուրքիան պաշտոնական հայտ է  ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար՝ Եվրամիությանը միանալու տասնամյակներ ձգվող հայտից հիասթափության ֆոնին

Թուրքիան առաջարկ է ստացել դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, հայտարարել է այդ երկրի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, հայտնում է թուրքական 24 Canli TV հեռուստաալիքը։

 

«Թուրքիային առաջարկել են ասոցացված անդամակցություն BRICS-ում, դա անցումային գործընթաց է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ BRICS-ին միանալը շատ շահավետ է Թուրքիայի համար, քանի որ հնարավորություն է ստեղծվում համագործակցել «աշխարհի բոլոր կարևոր հարթակների հետ»։

 

2024 թվականի սեպտեմբերին Թուրքիան պաշտոնական հայտ է  ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար՝ «Եվրամիությանը միանալու տասնամյակներ ձգվող հայտից հիասթափության ֆոնին»: Որոշման վրա ազդել են նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ Թուրքիայի տարաձայնությունները՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Անկարա-Մոսկվա սերտ կապերի պահպանման հետ, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։

 

Ավելի ուշ նախարարը հայտարարել է, որ BRICS-ի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Թուրքիայի շահերից, սակայն երկիրը միավորումը չի դիտարկում որպես այլընտրանք իր ներկա պարտավորություններին։