ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ լիագումար նիստում 2025թ. բյուջեի քննարկման ժամանակ։ Նա մասնավորապես ասել է.
«Մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական ներդաշնակ ու համերաշխ միջավայրի ստեղծումը մեր շուրջ և տնտեսական կապերի աշխուժացումը:
Երկրորդը, որ պետք է ասել տարածաշրջանային, այսպես ասած, ֆոկուսից բացի, դիվերսիֆիկացիան է. մեր երկրորդ ձեռագիրը կամ, եթե կուզեք, մոտեցումը՝ մեր արտաքին քաղաքականության մեջ դա մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան է:»