Հետևեք մեզ։

Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին

13:30, 06 մայիս 2023
Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում. գրում է Armsport.am-ը։

 

ԱԱ-ի 1/8 եզրափակչում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 (30-27, 30-25, 29-28, 29-28), առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Կանլիի նկատմամբ։Հայ մարզիչը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

 

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Մադոյանը՝ իր առաջին մենամարտը անցկացնելով ընթացիկ ԱԱ-ում։ Մադոյանի մրցակիցը կլինի Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն։