Հետևեք մեզ։

Չի կարող լինել երկակի դիրքորոշում և ընտրություն՝ Կիևին օգնելու ու Գերմանիայի բարօրության միջև. Օլաֆ Շոլց

19:51, 13 նոյեմբեր 2024
Չի կարող լինել երկակի դիրքորոշում և ընտրություն՝ Կիևին օգնելու ու Գերմանիայի բարօրության միջև. Օլաֆ Շոլց

Գերմանիայի խորհրդարանում ելույթի ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Կիևին ռազմական աջակցություն տրամադրելը չպետք է կատարվի Գերմանիայի և նրա քաղաքացիների ապագայի համար ներդրումների հաշվին: 

 

«Անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի. պետք է արդյոք ֆինանսավորել Ուկրաինայի աջակցությունը, Գերմանիայի դաշնային բյուջեի ավելի քան 12 մլրդ եվրոյի հաշվին՝ ի վնաս մեր երկրի ապագայի: Իմ պատասխանն է՝ ոչ»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

 

Նա հերթական անգամ նշել է, որ չի կարող լինել երկակի դիրքորոշում և ընտրություն Կիևին օգնելու և Գերմանիայի բարօրության միջև: