Հետևեք մեզ։

Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովում ադրբեջանցիները տաքացել են և բուռն արձագանքել հայկական կողմի ելույթներին, նրանց մեղադրել սուտ խոսելու մեջ (տեսանյութ)

14:07, 06 մայիս 2023
Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովում ադրբեջանցիները տաքացել են և բուռն արձագանքել հայկական կողմի ելույթներին, նրանց մեղադրել սուտ խոսելու մեջ (տեսանյութ)

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը:

 

«Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին ադրբեջանցիները բուռն արձագանքեցին», - պատմել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

 

Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Ադրբեջանը ապօրինի բլոկադայի է ենթարկել Արցախն ու արցախահայությանը։

 

«Ըստ էության, այնտեղ ցեղասպանության վտանգ կա և դրա մեղավորն ու պատասխանատուն Ադրբեջանն է․ «Ադրբեջանցիները իմ ելույթի ժամանակ տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,- ասաց նա։

 

Պատգամավորները կազմակերպության գլխավոր քարտուղար, ադրբեջանցի Ասաֆ Հաջիևից պահանջել են չխախտել քաղաքական չեզոքության սկզբունքը։

 

«Նա, օգտագործելով կազմակերպության սոցհարթակները, միակողմանի հայտարարություններ է արել, իսկ Anadolu–ին տված հարցազրույցում, հանդես գալով ի պաշտոնե, անթույլատրելի հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին, խոսել ընդհուպ ուժի կիրառման սպառնալիքի մասին։ Վերջին նախազգուշացումը տվեցինք, որ ոչ միայն հեռացնի այդ հրապարակումները, այլև հետագայում չփորձի նման արտահայտություններ անել»,- նշեց Թունյանը։

 

Վերլուծական