Հետևեք մեզ։

Նիսի քաղաքապետը Ֆրանսիայի նախագահից պահանջել է բարձրացնել Շառլ Միշելի հրաժարականի հարցը

21:03, 13 նոյեմբեր 2024
Նիսի քաղաքապետը Ֆրանսիայի նախագահից պահանջել է բարձրացնել Շառլ Միշելի հրաժարականի հարցը

Նիսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո։

 

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հանդես է եկել Ադրբեջանի նախագահին կոշտ քննադատությամբ ՝ նրան անվանելով «բռնապետ ՝ հայկական արյունը ձեռքներին»:

 

Էստրոզին քննադատել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ վերջերս COP29-ը կոնֆերանսի ժամանակ Բաքու կատարած այցի ժամանակ տեղի ունեցած ձեռքսեղմումը ՝ այն անվանելով «խայտառակ» և վիրավորանք հայ ժողովրդի և նրանց հիշատակին, ովքեր դիմակայել են Արցախում էթնիկ զտումներին:

 

Էստրոզին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից պահանջել է բարձրացնել Միշելի հրաժարականի հարցը՝ հայտարարելով, որ Շառլ Միշելն այլևս չի կարող զբաղեցնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը:

 

Քաղաքապետը նաև իր անսասան աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին: