Հետևեք մեզ։

ՀՀ կառավարությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին. Միրզոյան

21:15, 13 նոյեմբեր 2024
ՀՀ կառավարությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին. Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին եւ պատասխանելով պատգամավորի հարցին, ասել է.
 
«Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, բայց եթե դա նկատի ունեն, գիտեք՝ Հայաստանն ազատ, ժողովրդավարական երկիր է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»։