ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին այսօր Սպիտակ տանն ընդունել է գործող նախագահ Ջո Բայդենը։
«Բարի գալուստ, բարի վերադարձ», - ասել է Բայդենը Թրամփին իրենց հանդիպման սկզբում՝ հրապարակային հատվածում։
Նա Թրամփին խոստացել է իշխանության սահուն փոխանցում։
Բացի դաշնային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, Բայդենն ու Թրամփը հավանաբար կքննարկեն տարբեր թեմաներ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության, մասնավորապես Ուկրաինային առնչվող, գրում է Reuters-ը։