Հետևեք մեզ։

Ստի նման խտություն չենք տեսել, առաջարկում ենք վերաբերվել ժպիտով․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման մասին

14:26, 06 մայիս 2023
Ստի նման խտություն չենք տեսել, առաջարկում ենք վերաբերվել ժպիտով․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման մասին

«Հրապարակ» օրաթերթը գրել է, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: NEWS.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

 

Հարցին՝ իսկապե՞ս Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից հեռանալու մտադրություն ունի, այն էլ՝ գերդաստանով, Բագրատ Միկոյանը արձագանքեց․ «Նշված լրատվամիջոցի այդ հրապարակումը իսկապես յուրահատուկ է. օգտագործված բառերի քանակի համեմատ ապատեղեկատվության և ստի նման խտություն մենք որևէ այլ տեղ չենք տեսել: Առաջարկում ենք ընթերցողին այդ հրապարակմանը վերաբերվել ժպիտով»:

Վերլուծական