Հետևեք մեզ։

ՀՖՖ նախագահի հրաժարական. ֆան ակումբները նոյեմբերի 14–ին միասնական երթի դուրս կգան

23:40, 13 նոյեմբեր 2024
ՀՖՖ նախագահի հրաժարական. ֆան ակումբները նոյեմբերի 14–ին միասնական երթի դուրս կգան

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները վաղը Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ միասնական երթի դուրս կգան` կրկին պահանջելով ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականը։ Այս մասին հաղորդագրություն են տարածել «Red Eagles» և First Armenian Front (FAF) ֆան ակումբները։

 

«Red Eagles»–ի երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19։00-ին, իսկ FAF–ինը` նույն ժամին Ֆրանսիայի հրապարակից։ Նրանք կմիավորվեն Սախարովի հրապարակում և կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ։
 
Ֆան ակումբները ուժային կառույցներին կոչ են անում խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ։
«Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ։ Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում»,– նշված է հաղորդագրությունում։