ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրել է նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդի թեկնածությունը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ նախկին կոնգրեսական փոխգնդապետ Թուլսի Գաբարդը կզբաղեցնի Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Գաբարդը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո միացել է զինված ուժերին և այցելել զինված հակամարտությունների վայրեր։ 2022 թվականին նա լքել է Դեմոկրատական կուսակցությունը և դարձել անկախ քաղաքական գործիչ։
Նշենք, որ Գաբարդը 2017-ի սեպտեմբերին այցելել էր Արցախ` Շուշի և Ստեփանակերտ, հանդիպել էր արցախցի պաշտոնյաների հետ, ինչպես նաև ելույթ էր ունեցել Արցախի խորհրդարանում: