Հետևեք մեզ։

ՔՊ-ական պատգամավորն առանձնատուն, բնակարան, հողամաս է գնել, ԱԱԾ-ում ինժեներ աշխատող ամուսինը` մեքենաներ. «Ժողովուրդ»

08:37, 14 նոյեմբեր 2024
ՔՊ-ական պատգամավորն առանձնատուն, բնակարան, հողամաս է գնել, ԱԱԾ-ում ինժեներ աշխատող ամուսինը` մեքենաներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ական այս պատգամավորի համար էլ հեղափոխությունը արգասաբեր էր:

 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը, ով խորհրդարանում մշտապես լռակյաց է, հեղափոխությունից հետո գույքերի առքուվաճառքի մեջ է եղել։ Այսինքն` ՔՊ թիմում եւ խորհրդարանում իշխանության որոշումներին «կողմ» քվեարկելու համար գործունեություն ծավալող Գասպարյանը, առիթից օգտվելով, ունեցվածք է կուտակում։

 

Օրինակ` հեղափոխությունից հետո՝ 2022 թվականին, նա ձեռք է բերել հողամաս Աբովյան քաղաքում, իսկ 2023 թվականին Առինջ գյուղում՝ անհատական բնակելի տուն։

 

Դատելով վարկային մնացորդից` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Գասպարյանը նաեւ հիփոթեքով գնած բնակարան ունի, որի մայր գումարի մնացորդը կազմել է 43 մլն 232 հազար դրամ։

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի ամուսինը` Արսեն Մխիթարյանը, որ շարքային ինժեներ է Ազգային անվտանգության ծառայությունում, հեղափոխությունից հետո բախտ է ունեցել ժառանգություն ստանալ բնակարան Երեւանում եւ ձեռք բերել 2 ավտոմեքենա։

 

Հարցն այն է, որ ՀՀ ազգաբնակչության պատկառելի մասը օր-օրի ընկղմվում է վարկերի, պարտքերի մեջ, բռնում է արտագաղթի ճանապարհը, իսկ իշխանության ոչ մի ներկայացուցչի կամ նրա ընտանիքի անդամի (տվյալ դեպքում ամուսնու) համար գոյություն չունի ոչ մի նյութական անկում, ամենուր վերելք է` բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամ։

 

Փաստորեն, էվոլյուցիա ապահովող կախարդական փայտիկը Նիկոլ Փաշինյանը միայն իր թիմակիցների համար է օգտագործում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: