Հետևեք մեզ։

Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը մեկ-մեկ նախկին չի լինում․ Ռուբեն Ռուբինյան

11:55, 14 նոյեմբեր 2024
Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը մեկ-մեկ նախկին չի լինում․ Ռուբեն Ռուբինյան

1996 թվականին, երբ առաջին անգամ ներխուժում եղավ ԱԺ և ծեծի ենթարկվեցին ԱԺ նախագահն ու տեղակալը, Դաշնակցությունը ակտիվ ներգրավված էր այդ գործընթացում։ 1999 թվականին, երբ 2-րդ անգամ արդեն զինված ներխուժում եղավ ԱԺ և սպանվեցին պաշտոնյաներ, տեռորիստական խմբի ղեկավարը նախկին դաշնակցական էր։ Պարոն Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը մեկ-մեկ նախկին չի լինում։ 2020 թվականին, երբ 3-րդ անգամ տեղի ունեցավ ԱԺ և մահափորձ եղավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, նույն պահին Դաշնակցության ներկայացուցիչներից մեկը գրոհում էր Ազատություն ռադիոկայանի գրասենյակը։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


Նա նշում է՝ սրանք անհերքելի փաստեր են։


«Երբ դաշնակցականները բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն կամ իրականացնեն։ Միևնույն ժամանակ նրանք չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ թիկնապահ ունի։ Ինչո՞ւ, սիրելի գործընկերներ, չեք գնում ու ձեր քաղաքական ղեկավարին ասում՝ «պարոն Քոչարյան, եկեք դուք, ամեն դեպքում, մի ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, անդազահան անի»։ Սա նրա համար եմ ասում, որ դուք դեմագոգիայում էլ տաղանդ չունեք»,- ասել է Ռուբինյանը։