Հետևեք մեզ։

Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, որ հետո ասեն՝ դու էիր մեղավոր՝ որպես նախկին դաշնակցական․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին

12:04, 14 նոյեմբեր 2024
Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, որ հետո ասեն՝ դու էիր մեղավոր՝ որպես նախկին դաշնակցական․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին

Ռուբեն Ռուբինյանը հիշեց Նաիրի Հունանյանին, ասաց՝ նախկին դաշնակցական, որ վաղը, երբ այս կառավարությունը փախողվի, ասեն, որ այս կառավարության փախողման մեջ մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական։

 

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, երբ նա, նկատի ունենալով Նաիրի Հունանյանին, ասաց, որ դաշնակցականը մեկ-մեկ նախկին չի լինում։

 

«Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, ձեռքի հետ էլ՝ մեր։ Բա մի հատ հետը խոսա։ Մեկ էլ երևի Շիրակի դաշնակցական մարզպետը, որը միանգամից դարձավ ՔՊ-ական»,- ասաց Խաչատրյանը։