Հետևեք մեզ։

«Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է․ Նիկոլ Փաշինյան

12:54, 14 նոյեմբեր 2024
«Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է․ Նիկոլ Փաշինյան

«Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա գոյություն ունի միայն այն պատճառով, որ գոյություն չունի պետությունը։ Այսինքն՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է։

Հանուն արդարության պետք է ասել՝ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունը պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեք գործունեությամբ։ Այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» կամավորը տարբերվում է նրանով, որ շոշափելի գումար է ստանում հենց կամավորության համար»,- ասել է Փաշինյանը։