Հետևեք մեզ։

Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, իսկ մենք միլիոններ են ծախսում թագադրման վրա․ բրիտանացի ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում (լուսանկարներ)

15:36, 06 մայիս 2023
Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, իսկ մենք միլիոններ են ծախսում թագադրման վրա․ բրիտանացի ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում այսօր պատմական օր է՝ թագադրվում է Չարլզ 3-րդը։ Նա երկրի թագավորական գահը ժառանգում է մոր՝ Եղիսաբեթ 2-րդի մահից հետո։ Լոնդոնի փողոցները բազմամարդ են՝ աշխարհի տարբեր ծայրերից գնացել են դիտելու հանդիսավոր արարողությունը։ Դրոշներ, թագեր, թագավորի դիմանկար են քաղաքացիների ձեռքերին։ Չարլ 3-րդը՝ մինչև թագադրումը ողջունել է հավաքված բազմությանը։

Սակայն, լրատվամիջոցները հրապարակումներ են անում նաև թագադրման դեմ ակցիայի մասին։

ABC news-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը թագադրման արարողությունը բնութագրել է որպես խայտառակություն․ «Կարծում եմ՝ սա խայտառակություն է։ Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, իսկ մենք միլիոններ են ծախսում թագադրման վրա»։ 

Մեկ այլ ցուցարար էլ նշված լրատվամիջոցի հետ զրույցում ասել է․ «Չարլզը չի ժառանգել այն հարգանքը, հարգանքն ու համակրանքը, որը վայելում էր Թագուհին»։

Ոստիկանությունը նաև բողոքի ակցիայի մասնակիցների է բերման ենթարկել։