Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այն, որ ՊՆ-ն 10 խոշորագույն հարկատուներից է, նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության մեջ որոշակի խնդիր կա։
«Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնագի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև սա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, այն մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անելիքը և մեր բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր չարած գործերը մենք լցնում ենք բանակի գլխին։
«Մեր զինվորը, իր ա ցավը տանեմ, կուչ եկած, սառած՝ կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, գիտեք՝ ինքը ում սերունդն ա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի։ Սա մենք անում ենք, որ գցենք խեղճ ու կրակ զինվորի վրա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։