Հետևեք մեզ։

Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը

14:58, 14 նոյեմբեր 2024
Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:
 
Նա նշել է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իր և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։
 
«Ի թիվս այլնի, ներկայացրած վճռաբեկ բողոքում բարձրացրել ենք ՔԴՕ 483֊րդ հոդվածի 7֊րդ մասի միատեսակ կիրառության և ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը»,- գրել է նա։

Վերլուծական