Հետևեք մեզ։

82-ամյա Նինա Դավթյանին գնդակահարել են իր անկողնում, ամուսնուն՝ գլխատել, երեք անձի՝ մասնատել և թաղել մի տեղում․ հադրութցի կինը անձնավորված պատմել է՝ ինչպես է 2020-ին սպանվել 23 խաղաղ բնակիչ

15:18, 14 նոյեմբեր 2024
82-ամյա Նինա Դավթյանին գնդակահարել են իր անկողնում, ամուսնուն՝ գլխատել, երեք անձի՝ մասնատել և թաղել մի տեղում․ հադրութցի կինը անձնավորված պատմել է՝ ինչպես է 2020-ին սպանվել 23 խաղաղ բնակիչ

Հադրութից եմ, այնտեղ մնացել եմ մինչև հոկտեմբերի 8-ը։ Այնտեղ սարսափելի դեպքեր են տեղի ունեցել։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում հայտարարել է հադրութցի մի կին։

 

«23 խաղաղ բնակիչ սպանվել են տներում և բակերում։ 16 հոգի դեռ անհայտ կորած են համարվում, այդ թվում՝ 4 կին և 2 երեխա։ Սպանվածներից երկուսը իմ բարեկամներն էին՝ Դավիթ և Նինա Դավթյանները։ Նինա Դավթյանը կույր էր, 82 տարեկան, ամուսինը 86 տարեկան էր։ Նինա Դավթյանին գնդակահարել են իր անկողնում, մարմնի վրա 16 գնդակի տեղ էր, գլխին էր կրակած ինքնաձիգից։ Դավիթին գլխատել են իր բակում, նրա մարմինները գտել են 2-3 ամիս հետո։


Կամո Դավթյանը սպանվել է իր տան բակում, նա հոգեկան խնդիրներ ուներ և բարեկամները չէին կարողացել նրան հանել։ Բաքվից փախած Լենա Հակոբյանին գլխատել են, մասնատել են իր երկու հարևանների հետ, հուղարկավորել են երեքին մի գերեզմանափորում՝ բակում։ Նրա ամուսնուն՝ Բենիկ Հակոբյանին մենք տեսել ենք հրապարակված տեսանյութում, որտեղ նրան ձեռքերը բարձրացրած գերի են տանում, նրա մարմինը չեն տվել, ճակատագիրն անհայտ է։ Երկու տղամարդկանց գնդակահարել են հենց Հադրութի կենտրոնի հրապարակում, տեսանյութը բոլորը տեսել են, նրանց փաթաթել են Արցախի դրոշով և գնդակահարել։ Եվս մեկ տղամարդու՝ Շուրիկ անունով, գնդակահարել են, Բաքվից էր, Հադրութում էր ապրում։ 


Անկողնային հիվանդ Էռնեստ Հարությունյանին չեն կարողացել հանել Հադրութից, այդ մարդուն նույնպես մասնատել են, քերծել են իր մարմնի վրա եղած դաջվածքները»,- մանրամասնել է հադրութցի կինը։