Հետևեք մեզ։

Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը․ Mediahub.am

16:17, 14 նոյեմբեր 2024
Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը․ Mediahub.am

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Մեզ ասացին՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով՝ արյունլվա վիճակում, տեղափոխել են հիվանդանոց։ Մեզ ասացին, որ թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն զանգահարել է հենց տուժողը՝ Արթուր Պահլավունին։

Նշենք, որ վիճաբանության կողմերից երկուսն էլ «կորած» ու հասարակ դեմքեր չեն․ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը և պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին՝ «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով, որի ձայներից, ասում են, Նիկոլ Փաշինյանը վախի նոպաներ է ունեցել։ Իսկ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ աները, և ասացին՝ համեստ, նորմալ մարդ է, ու զարմացած են, թե ինչու է Հովհաննիսյանն այդպես վայրագ ձևով վարվել նրա հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։