Հետևեք մեզ։

Կիրանցում դեմարկացիոն փշալարն անցնում է տան դռան դիմացով․ ԱԽ նախաձեռնությամբ փորձագետներ են այցելել Ոսկեպար, Բաղանիս և հարակից տարածքներ (լուսանկարներ)

16:42, 14 նոյեմբեր 2024
Կիրանցում դեմարկացիոն փշալարն անցնում է տան դռան դիմացով․ ԱԽ նախաձեռնությամբ փորձագետներ են այցելել Ոսկեպար, Բաղանիս և հարակից տարածքներ (լուսանկարներ)

ՀՀ անվտանգության խորհրդի նախաձեռնության շրջանակում այցելեցինք Ոսկեպար, Բաղանիս, և հարակից այլ հատվածներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջույ գրել է նախկինում ՀՀ 4-րդ նախագահի օգնական եղած փորձագետ Գևորգ Մելիքյանը։


«Սա Կիրանցի հատվածն է: Պատից այն կողմ «չեզոք» գոտին է, մի քիչ ավելի խորքում Ադրբեջանին անցած ահռելի տարածքներ են: 


Ճանապարհի այս մասում նորակառույց և շատ հարմարավետ դպրոց է, վերակառուցվող եկեղեցին և բնակելի տներից: Տներից մեկի պարագայում, դեմարկացիոն փշալարն անցնում է հենց տան դռան դիմացով»,- գրել է նա և կցել լուսանկարներ։