Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«X» հարթակում ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադարձել է, թե նախօրեին խորհրդարանում Փաշինյանի կողմից հնչեցված միտքն առ այն, որ Ադրբեջանի հիմնական օրենքում ՀՀ-ի դեմ տարածքային պահանջ կա։
«Հայաստանի նկատմամբ իբր տարածքային պահանջների հիմք չկա Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը սրանով փորձում է շփոթեցնել միջազգային հանրությանը»,-գրել է նա։