Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է «Աննա Աստվածատուրյան» (Anna Astvatsaturian Foundation) հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթին:
Հիմնադրամը հանդես է եկել բարեգործական նախաձեռնություններով: 2022թ. մեկնարկած «Սեր Արցախ» նախաձեռնության շրջանակներում ծննդատնից դուրս գրվող յուրաքանչյուր երեխայի հանձնվում էին հայկական արտադրության նվեր-տուփեր` խնամքի անհրաժեշտ պարագաներով:
Հանդիպմանն Աննա Աստվածատուրյանը ներկայացրել է իրականացված ծրագրերի արդյունքները և խոսել ՀՀ մարզերում նախատեսվող ծրագրերի շարունակության մասին։
Նախնական պայմանավորվածությամբ` բարեգործական ծրագիրը կշարունակվի Սյունիքի մարզում։
Նախարարի տեղակալը ողջունել է ծրագիրը և պատրաստակամություն հայտնել աջակցել մոր և մանկան համար օգտակար նախաձեռնություններին։