Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին The New York Times-ին հարցազրույց է տվել։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը տարբեր շահեր ունեն Հարավային Կովկասում:
«Մենք դաշնակիցներ չենք։ Ունենք թե՛ տարաձայնություններ, թե՛ համընդհանուր շահեր, սակայն դա չի նշանակում, որ մենք դաշնակիցներ ենք»,- ասել է Սոբհանին։