Հետևեք մեզ։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

19:14, 14 նոյեմբեր 2024
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին:
 
 
Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում:
 
 
Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներին, շեշտել դրանց պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք գոհունակություն արտահայտել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ: