Հետևեք մեզ։

Մարդատար մեքենան բախվել է բեռնատար գնացքին․ մեկ մարդ հոսպիտալացվել է

19:37, 14 նոյեմբեր 2024
Մարդատար մեքենան բախվել է բեռնատար գնացքին․ մեկ մարդ հոսպիտալացվել է

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բեռնատար գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։

 

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Քաղսի գյուղի և Չարենցավան-Հրազդան հատվածում, երբ ամենագնացը ճանապարհային նշաններով և հայելիներով հագեցած չհսկվող անցումով հայտնվել է գնացքի երթուղու վրա։

 

Չնայած լոկոմոտիվային բրիգադի ձեռնարկած միջոցառումներին, ձայնային ազդանշաններին և արտակարգ արգելակմանը՝ բախումից խուսափել չի հաջողվել: Բախման հետևանքով էլեկտրաքարշը վնասվել է, բեռնատար գնացքը դուրս է բերվել երկաթուղային կայարանների միջև ընկած ճանապարհի հատվածից լրացուցիչ շարժակազմի օգնությամբ։

 

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ կեսգիշերին մոտ, Զոդ-Վարդենիս հատվածում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, մարդատար ավտոմեքենան դուրս է եկել գծանց, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել ավելի քան 1600 տոննա կշռող բեռնատար գնացքի կողմից: Վարորդի կիրառած արտակարգ արգելակումը չի կանխել վթարը։ Ըստ նախնական վարկածի՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

 

Անցած տարվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» գնացքների հետ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 11 դեպքի, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 3 դեպքով:

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը:

Վերլուծական