ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի հետ։
Դեսպաններն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել իրենց երկրների՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման վերաբերյալ։