Հետևեք մեզ։

«Աստված պահապան թագավորին». Չարլզ 3-րդը և նրա կինը պաշտոնապես թագադրվեցին (լուսանկարներ)

16:37, 06 մայիս 2023
«Աստված պահապան թագավորին». Չարլզ 3-րդը և նրա կինը պաշտոնապես թագադրվեցին (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը և նրա կինը՝ թագուհի Կոնսորթ Կամիլան, Վեսթմինսթերյան աբբայությունում պաշտոնապես թագադրվեցին:  

Չարլզ թագավորին թագադրեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը։

Թագը Չարլզ 3-րդ թագավորի գլխին դնելուց առաջ արքեպիսկոպոսն ասաց. «Աստված պահապան թագավորին»:

Չարլզ 3-րդը գահը ժառանգել է մոր՝ Եղիսաբեթ 2-րի մահից հետո։ Եղիսաբեթ II-ը արքայազն Ալբերտի՝ Յորքյան հերցոգ (հետագայում թագավոր Ջորջ VI-ի, 1895-1952 թվականներ) և լեդի Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի (1900-2002) ավագ դուստրն էր։ Հայրական պապը թագավոր Ջորջ V-ն էր (1865-1936 թվականներ), իսկ տատը՝ թագուհի Մարիան՝ Թեքյան արքայադուստրը (1867-1953 թվականներ)։ Մայրական պապը Քլոուդ Ջորջ Բոուզ-Լայոն էր՝ կոմս Սթրաթմուրը (1867-1953 թվականներ), իսկ տատը՝ Սեսիլիա Նինա Բոուզ-Լայոնը (1862-1938 թվականներ)։ 1930 թվականին ծնվել է միակ քույրը՝ արքայադուստր Մարգարեթը։

 

Երբ 1952 թվականի փետրվարի 6-ին մահանում է Ջորջ VI թագավորը, Եղիսաբեթ II-ը հռչակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի։  Եղիսաբեթ II-ի թագադրման արարողությունը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 2-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։ Դա բրիտանական միապետության առաջին թագադրումն էր, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ և այդ երևույթը նպաստել է հեռուստատեսության ժողովրդականության բարձրացմանը։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ