Իրանը պատրաստ է առավել խորացնել ու ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Իրանի արտգործնախարարությունը Telegram ալիքում հայտնել է, որ ԻԻՀ արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում։
Նշվում է, որ Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Թեհրանի և Երևանի միջև խորհրդակցությունների շարունակումը և իրանցի գործընկերոջը հրավիրել Հայաստան: