Հետևեք մեզ։

«Հրաժարականն անխուսափելի է»․ ֆուտբոլի երկրպագուները երթ են անցկացրել

17:52, 14 նոյեմբեր 2024
«Հրաժարականն անխուսափելի է»․ ֆուտբոլի երկրպագուները երթ են անցկացրել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումից առաջ անցկացնում են միասնական երթ՝ ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով։

 

Այն մեկնարկել է Սախարովի հրապարակում, որը կավարտվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

 

Երկրպագուները վանկարկում են՝ «հրաժարականն անխուսափելի է», «հեռացի՛ր»։

Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին եւ կմեկնարկի 21:00-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները