Հետևեք մեզ։

Բորելը առաջարկել է Եվրամիությանը դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝ Գազայում մարդու իրավունքների խախտումների պատճառով

18:17, 14 նոյեմբեր 2024
Բորելը առաջարկել է Եվրամիությանը դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝  Գազայում մարդու իրավունքների խախտումների պատճառով

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը առաջարկել է Եվրամիությանը դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները։

 

Բորելը նամակ է ուղարկել ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին, որտեղ արտահայտել է իր մտահոգությունը Գազայի հատվածում միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ։ Նա նշել է, որ այս մտահոգությունները մինչ այժմ բավարար չափով չեն ընդունվել Իսրայելի կողմից։

 

«Վերոնշյալ նկատառումներից ելնելով՝ կառաջարկեմ, որ ԵՄ-ն օգտագործի մարդու իրավունքների դրույթը՝ Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունը դադարեցնելու համար», – նշել է Բորելը։

 

Reuters-ի աղբյուրները նշել են, որ երկխոսության դադարեցման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը, ինչը «շատ քիչ հավանական է»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները