Հետևեք մեզ։

Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է 4.1 միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային

21:43, 14 նոյեմբեր 2024
Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է 4.1 միլիարդ եվրոյի հատկացումը  Ուկրաինային

Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրո հատկացնել Ukraine Facility ծրագրի շրջանակում։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

 

Շմիգալի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական է տվել Ուկրաինայում իրականացված բարեփոխումներին և նշել, որ կառավարությունը կատարել է անհրաժեշտ հանձնարարականները՝ այս գումարի տրամադրման համար։

 

«Կառավարությունը հույս ունի, որ Եվրամիության խորհուրդը արագ կվերահաստատի որոշումը, որից հետո 2024 թվականին Ukraine Facility ծրագրի շրջանակում ընդհանուր աջակցությունը Ուկրաինային կկազմի 16.1 միլիարդ եվրո»,-նշել է Շմիգալը։

Ukraine Facility ծրագիրը Ուկրաինայի աջակցության եվրոպական ծրագիր է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 50 միլիարդ եվրո, և այն կգործի 2024-ից մինչև 2027 թվականը։