Հետևեք մեզ։

Արցախում գերատեսչությունների միջև շախմատի մրցաշար է անցկացվել (լուսանկարներ)

16:45, 06 մայիս 2023
Արցախում գերատեսչությունների միջև շախմատի մրցաշար է անցկացվել (լուսանկարներ)
Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տան նախաձեռնությամբ և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի աջակցությամբ, մայիսի 3-ին մեկնարկել և մինչև մայիսի 5-ը շարունակվել է շախմատի աննախադեպ մրցաշար՝ Արցախի բոլոր գերատեսչությունների անձնակազմի մասնակցությամբ։
 
Առաջին և երկրորդ օրերին մրցանակային տեղերի համար ուժեղ մրցապայքար է ընթացել։
 
Առաջին, 2-րդ և 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները Կարեն Սարգսյանի կողմից արժանացել են դրամական պարգևի: Եվս մեկ մրցանակ՝ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տրամադրել է միակ կին մասնակցին:
 
Տրամաբանական խաղի եռօրյա մրցապայքարին մասնակցել է նաև ՆԳՆ թիմը։ Առավել աչքի ընկնող մասնակիցները Պաշտպանության բանակից էին։
 
Շախմատի կենտրոնական տան տնօրինության կողմից մրցաշարին աջակցելու համար Կարեն Սարգսյանին շնորհակալագիր է հանձնվել: