Հետևեք մեզ։

Վերադարձի իրավունք պետք է լինի, Ադրբեջանը չի կարող հերքել այդ իրավունքը․ Արա Ղազարյանը՝ արցախահայերի իրավունքների մասին

22:24, 14 նոյեմբեր 2024
Վերադարձի իրավունք պետք է լինի, Ադրբեջանը չի կարող հերքել այդ իրավունքը․ Արա Ղազարյանը՝ արցախահայերի իրավունքների մասին

Ադրբեջանը դատական վարույթներում միշտ փորձում է ներկայացնել այդ ամենը՝ որպես պատերազմի էֆեկտ՝ դիտավորությունը փորձելով քողարկել»,-Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

 

Հղում կատարելով Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումներին, Արա Ղազարյանն ասաց․ «ՀՀ-ն երկու գործերով էլ շահեց, արձանագրվեց, որ եղել է դիտավորություն։ Զինվորականների ու քաղաքացիական անձանց սպանությունն ուղղակի դիտավորություն էր, այդ համատեքստում նաև՝ բռնի տեղահանումը»։

 

Արա Ղազարյանն ասաց՝ դիտավորությունը հաստատվում է փաստերով ու ապացույցներով․ «Արդեն միջազգային հանրության շրջանում կասկած չկա, որ դա բռնի տեղահանում էր։ Ուստի վերադարձի իրավունք պետք է լինի։ Ադրբեջանը նույնպես չի կարող հերքել այդ իրավունքը։ Հարյուրամյակներ շարունակ պետություններն ընդունել են, որ բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, այլ բան է, որ Ադրբեջանն օգտագործում է դա հայելային, թե ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն վերադառնալ Հայաստան։ Եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարցը, Ադրբեջանը դա փորձում է հակակշռել 1992-1994 թվականի պատերազմի արդյունքներով։ Սակայն դատարանը որոշեց, որ 1996-ից պետք է սկսել գործի փաստերի ուսումնասիրությունը»։