Հետևեք մեզ։

Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին

23:07, 14 նոյեմբեր 2024
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն։

Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ ընդունեց Ֆարերյան կղզիների թիմին եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի խախտումից հետո 33-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆարերյան «Տորսհավնի» 33-ամյա պաշտպան Վիլյորմուր Դավիդսենը։

 

Հայաստանի հավաքականը մեծ առավելություն ուներ, 9 հարված կատարեց մրցակցի դարպասին, սակայն 9 սեյվ կատարեց «Տորսհավնի» 32-ամյա դարպասապահ Տեյտուր Գեստսոնը։

 

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։