Հետևեք մեզ։

ԱՄՆ-ում 3 հայ արջի հագուստով քերծել են մեքենաները և խոշոր փոխհատուցում ստացել

00:09, 15 նոյեմբեր 2024
ԱՄՆ-ում 3 հայ արջի հագուստով քերծել են մեքենաները և խոշոր փոխհատուցում ստացել

ԱՄՆ-ում մի խումբ հայեր ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանք արջի կեղծ հարձակումներ են կազմակերպել՝ օգտագործելով արջի մորթե հագուստ և ավտոապահովագրողներից վճարումներ ստացել:

 

Ինչպես հաղորդում է CBS News-ը, հետաքննությունը, որը ստացել է «Օպերացիա Bearpaw» անվանումը, պարզել է, որ չորս կասկածյալներից երեքը նմանատիպ ապահովագրական պահանջներ են ներկայացրել այն բանից հետո, երբ արջը իբր վնասել է Լոս Անջելեսում իրենց մեքենաների սրահը:

 

Հայցվորներն իրենց ապահովագրական ընկերություններին, իբր, տրամադրել են տեսագրություններ, որտեղ պատկերված է, թե ինչպես է արջը վնասում իրենց մեքենաները, քերծում դրանք:

 

Տեսանյութերի ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ «արջն իրականում արջի կոստյումով մարդ է»:

 

Համոզվելու համար, որ իրենց կասկածներն արդարացված են, քննիչները օգնություն են խնդրել Կալիֆորնիայի Ձկների և Վայրի Բնության դեպարտամենտից կենսաբանից, ով ուսումնասիրել է կեղծ հարձակումների բոլոր երեք տեսանյութերը և նաև եզրակացրել, որ դա «ակնհայտորեն արջի հագուստով մարդ է»: Ապահովագրական քննիչների տրամադրած լուսանկարները ցույց են տվել մեքենաների նստատեղերի և դռների վահանակների մակերեսային քերծվածքներ:

 

Քննիչները նշել են, որ խաբել են ապահովագրական ընկերություններին և հսկայական՝ 140 հազար դոլար գումար շորթել, դրա համար ներկայացվել են 2010 թվականի Rolls Royce Ghost-ի, 2015 թվականի Mercedes G63 AMG-ի և 2022 թվականի Mercedes E350-ի քերծված սրահները: Չորս կասկածյալները՝ Գլենդելի բնակիչներ Ռուբեն Թամրազյանը, Արարատ Չիրկինյանը, Վահե Մուրադխանյանը և Վալլի գյուղի բնակիչ հրեա Ալֆիյա Ցուկերմանը ձերբակալվել են Գլենդելի ոստիկանության և Կալիֆորնիայի մայրուղու պարեկության աջակցությամբ: