Հետևեք մեզ։

Մեծ միջադեպ չի եղել, այլ՝ հրմշտոց. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ միջև միջադեպի մասին

10:59, 15 նոյեմբեր 2024
Մեծ միջադեպ չի եղել, այլ՝ հրմշտոց. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ միջև միջադեպի մասին

Մեծ միջադեպ չի եղել, ծեծկռտուք չի եղել, այլ խոսակցություն ու հրմշտոց։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ միջև տեղի ունեցած միջադեպին։

«Մինչև շենք մտնելն ինչ-որ խոսակցություն և հրմշտոց է եղել, վիդեոներն ինքս տեսել եմ։ Ինչ-որ հարցի շուրջ, ընդ որում` այնպիսի հարցի, որը ՋԷԿ-ին չի առնչվում, եղել է խոսակցություն»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ այժմ իրավական գործընթաց է կատարվում։