Հիմա մեզ պետք են արդյունքներ, հարգելի՛ գործընկերներ: Մենք չունենք բացատրություն։ Այս մասին Կառավարության նիստին, դիմելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, ասել է Փաշինյանը։
«Ի հեճուկս ամեն ինչի, որ թոշակների խնդիր կա, սոցիալական խնդիր կա։ Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքավորումներ ենք գնել, օրենքներ ենք փոխել»,-նշել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ սա լրջագույն քաղաքական խնդիր է։
«Ուզում եմ զգուշացնել. ես չեմ ուզում հասնել նրան, որ էլի գնանք շենքեր շրջափակենք, այս անենք, այն անենք։ Ես պետք է հասկանամ՝ ինչն ենք սխալ անում կամ ինչ չենք տվել մեր իրավապահ համակարգին»։
Փաշինյանը նաև նախազգուշացրել է, որ չի կարող համբերել այլևս.
«Լավ ես կարող եմ 1 տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի համբերել։ Հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական և ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, համբերության բաժակը լցվել է․ ես ձեզ բոլորիդ ուղիղ ասում եմ։ Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հաջորդ տարի գալիս եմ նույն ելույթով, ավելի ուժեղ եք ծափ տալիս, թողնում գնում եմ։ Էս ո՞վ է ում ձեռք առնում։ Սրա վերջն եկել է։
Ես ուղիղ եմ ուզում ասել. չեմ կարող այլևս այս ամենը հանդուրժել։ Ես էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք, տվել եմ։ Դուք գնացեք, արեք խորհրդակցություններ, ես այլևս կայացնելու եմ որոշումներ։ Ինձ ոչ մի բան այլևս չի հետաքրքրում»,-ասել է վարչապետը։