Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կարծիք է հայտնել, թե մինչև տարեվերջ կստորագրվի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը։
Նա լրագրողներին ասել է, որ բանակցային գործընթացը երկու բաղադրիչ ունի.
«Մեկը ֆիզիկական հանդիպումներն են, և դա կարևոր է: Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա։ Այդ իսկ պատճառով անհնար է մինչև դեկտեմբեր ֆիզիկական հանդիպումներ ունենալ։
Դեկտեմբերը կամ հունվարն այլ հարց է։ Այս մասին դեռ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Ֆիզիկական հանդիպումներից զատ, փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են եւ այդ աշխատանքները դեռ չեն դադարել»,-ասել է նա։