Հետևեք մեզ։

Ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել․ Նիկոլ Փաշինյան

09:34, 15 նոյեմբեր 2024
Ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել․ Նիկոլ Փաշինյան

Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը կարևոր է նրանով, որ սահմանազատումից առաջ կամ չի օգտագործվել, կամ շատ քիչ է օգտագործվել։  Այս մասին Կառավարության նիստում խոսել է Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ԱԺ-ում խոսք գնաց, որը ինձ համար զարմանալի էր, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանը անցնում են։ Դա կարող է տեղի ունենալ այն հատվածում, որը դեռ կահավորված չի։ Այդ ի՞նչ խնդիր է ծագում այնտեղ»,- հարցրեց Փաշինյանը, որին ի պատասխան՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց․

«Սահմանազատումից հետո մինչև սահմանի վերջնական կարգավորումը մի քանի նմանատիպ դեպքեր ունեցել ենք, բոլոր դեպքերում անասունները հետ են վերադարձվել, բոլոր դեպքերը դրական լուծում են ստացել»։

Ըստ Փաշինյանի՝ սա լավ պատասխան չէ․ «Ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել»

Ղալումյանը հիշեցրեց՝ ասել է, որ նախքան փշալարի անցկացումն է եղել։

ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը հաղորդեց, որ անասունների անցումը տեղի է ունեցել նախքան փշալարերի տեղադրումը, դրանից հետո նման դեպք տեղի չի ունեցել։

Փաշինյանը նշել է, որ սահմանազատված հատվածներում նման դեպքերը բացառված են․ «Այնպես որ մեր այն հարգելի գյուղացիները, ովքեր որոշել են հեռադիտակների վրա փող ծախսել, կարելի է ավելի նպատակային ծախսել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները