Նստած են դաշնակցականները, որոնք ընդունել են 004 շրջաբերականը, որով ուզում են մատաղ անեն ՀՀ ինքնիշխանությունը, հիմա իրենք են հարցեր տալիս ինչ-որ մեկի ֆեյսբուքից։ Դուք ձեր շրջապատից հարցրեք՝ էդ շրջաբերականը ինչ է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Երեկ ես և պարոն Արթուր խաչատրյանը վիճում էինք մի հարցի շուրջ։ Նա ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որին չի ընդունել ԱՄՆ նախագահը։ Ես էլ ասում էի ո՛չ, Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել միակ ղեկավարը, որը պաշտոնական երկկողմ այցով եղել է ԱՄՆ-ում։ Հետո ստուգեցի՝ Ռոբերտ Քոչարյանը Քի Ուեսթից վերադառնալիս հանդիպել է Բիլ Քլինթոնի հետ երևի Սպիտակ տանը, Սերժ Սարգսյանը Սպիտակ տանը երբեք չի հյուրընկալվել։ Խոսքը տանք Գառնիկ Դանիելյանին։ Խնդրում եմ՝ ձեր հարցը տվեք, բայց դեմ չեմ լինի, որ ասեք՝ այդ ինչ 004 շրջաբերական էր»,- ասաց Ռուբինյանը, ում ի պատասխան ընդդիմադիրներից մեկը նշեց․ «Թուրքերը որ Ջերմուկում են, դա մատաղ չի՞»։
Գառնիկ Դանիելյանը նշեց․ «Երեսպաշտությունը չափ ու սահման չունի։ Արցախը մատաղ արեցիք, ՀՀ էլ տարածք չի մնացել, որ մատաղ չանեք, Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից։ Գոնե ամոթ ունեցեք»։