Հետևեք մեզ։

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև

10:50, 15 նոյեմբեր 2024
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ 

Կրեմլի մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2024 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական ​​այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով Միխայիլ Միշուստինի Բաքվում վերջին շփումները, քննարկվել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցեր։

Հաստատվել է փոխադարձ հետաքրքրությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման նկատմամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները