Հետևեք մեզ։

Սուխումում ցուցարարները բեռնատարով կոտրել են նախագահի նստավայրի դարպասները և մտել ներս

14:51, 15 նոյեմբեր 2024
Սուխումում ցուցարարները բեռնատարով կոտրել են նախագահի նստավայրի դարպասները և մտել ներս

Սուխումում ցուցարարները բեռնատարով կոտրել են նախագահի նստավայրի դարպասը և մտել ներս, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ուժայինների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։


Ավելի վաղ ուրբաթ օրը աբխազ խորհրդարանականները չեղարկել են Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը, ինչը ընդդիմության բացասական արձագանքն է առաջացնում։ Որոշվել է այս հարցի քննարկումը հետաձգել հաջորդ շաբաթ, սակայն ցուցարարները գրեթե անմիջապես հայտարարել են, որ մտադիր չեն ցրվել։

Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը ռուսական ընկերություններին թույլ է տալիս ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Աբխազիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալխաս Բարցիցը, Աբխազիան ինքնուրույն չի կարողանա միջոցներ գտնել իր տնտեսության առանցքային, հիմնարար ոլորտները վերականգնելու համար։