Հետևեք մեզ։

Ձեզ թվում է՝ մենք Անկախության հռչակագրով չենք հպարտացե՞լ, չենք ունեցե՞լ ցանկություն Ստամբուլը արյած ծով սարքելու․ Հակոբ Արշակյան

13:21, 15 նոյեմբեր 2024
Ձեզ թվում է՝ մենք Անկախության հռչակագրով չենք հպարտացե՞լ, չենք ունեցե՞լ ցանկություն Ստամբուլը արյած ծով սարքելու․ Հակոբ Արշակյան

Այն, ինչ մենք խոսում ենք, մեր մասին ենք խոսում, սա ինքնաճանաչման գործընթաց է։ Ձեզ թվում է՝ մենք դպրոցական չենք եղե՞լ, Անկախության հռչակագրով չենք հպարտացե՞լ, չենք կարդացել դաշնակցականների գրքեր և չենք լծվել անհագ ծարավով՝ դառնալ արյան զինվորներ, ձեզ թվում է՝ մենք չենք ունեցե՞լ ցանկություն Ստամբուլը արյած ծով սարքելու։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նա նշեց՝ եթե նրանց այդպես է թվում, նշանակում է զուգահեռ իրականությունում, լուսնի վրա մի տեղ են ապրում։

«Հարցը նրանում է՝ մենք ի վերջո կգնա՞նք ինքնահայեցմանը, թե մեր պետության և պետականության հավիտենականությունը ինչում է կայանում՝ վրեժխնդրության ծարավի, թե արժեք ու բարիք ստեղծելու, պետությունը համաշխարհային այլ պետությունների շրջանում կամուրջ ու գործընկեր դարձնելու մեջ»,- ասաց Արշակյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները