Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» նամականիշի, «ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» գեղաթերթիկի, ծրարի մարմանը

15:53, 15 նոյեմբեր 2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» նամականիշի, «ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» գեղաթերթիկի, ծրարի մարմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:
 
 
Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:
 
 
Մինչ մարման արարողությունը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է այցեքարտ դարձած «Սիլիկոնյան սարեր» գագաթնաժողովի հյուրերին, նշել, որ ավանդական դարձած այս միջոցառումների շարքը ցույց է տալիս, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտին և տեղեկատվական տեխնոլոգիաներին ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում:
 
 
«Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է: Կառավարությունը և կազմակերպիչները մշտապես կապի մեջ են, որպեսզի լավագույնս ներկայացնենք մեր ձեռքբերումները այս ոլորտում և նախանշենք ապագա մեր ծրագրերը: Ամենամյա այս միջոցառումը մեր կատարած աշխատանքն ամփոփելու և ծրագրերը ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է, եթե չասենք՝ լավագույն հարթակն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները