Հետևեք մեզ։

Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո երկրների միջև ցածր մակարդակով երկխոսության վերսկսման «համեստ հույս» է առաջացել. Պեսկով

19:11, 15 նոյեմբեր 2024
Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո երկրների միջև ցածր մակարդակով երկխոսության վերսկսման «համեստ հույս» է առաջացել. Պեսկով

Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր զարգացումները: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո երկրների միջև ցածր մակարդակով երկխոսության վերսկսման «համեստ հույս» է առաջացել։

«Ներկայում նման երկխոսություն առհասարակ չկա»,- ասել է պաշտոնյան:

Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը հասկանում է նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչած հայտարարությունների և ընտրություններից հետո հնարավոր գործնական քայլերի տարբերությունը։

Անդրադառնալով Թրամփի նոր վարչակազմի ձևավորմանը՝ Կրեմլի խոսնակը կրկնել է՝ Մոսկվան չի խառնվում և չի խառնվել Միացյալ Նահանգների ներքին գործերին: