Հետևեք մեզ։

Մարտահրավերներին դիմակայման համար անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների համախմբում. Արայիկ Հարությունյան

19:15, 06 մայիս 2023
Մարտահրավերներին դիմակայման համար անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների համախմբում.  Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ:

 

Օրակարգում ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

 

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման անհրաժեշտությունը:

 

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին: