Գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր սա Պուտինի և Շոցլի առաջին հեռախոսազրույցն է:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, անդրադարձ է եղել նաև ռուս-գերմանական հարաբերությունների իրավիճակին։ Քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զրույցից հետո նրանց օգնականները կապի մեջ կլինեն: